Գվարդիոլա․ Եթե «Բարսելոնան» կանչի, ես կգնամ

233

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»։

«Ես կարող եմ մարզել «Մանչեսթեր Սիթին» կամ այլ թիմ, բայց եթե «Բարսելոնան» կանչի, ես կգնամ «Բարսելոնա», որն իմ ակումբն է։

Հիմա նման հարաբերություններ կան Միկել Արտետայի եւ «Արսենալի» միջեւ։ Երբ նա իմ օգնականն էր եւ խաղում էինք «Արսենալի» դեմ, նա ինձ նման չէր ցատկոտում մեր գոլերից հետո։ Ես հասկացա, որ Միկելը հավանում է «Արսենալը»։

Յուրաքանչյուրն ունի իր երազանքները, եւ ես գիտեմ, որ նա հիմա անում է այն աշխատանքը, որի մասին երազել է։ Արտետան «Արսենալի» ֆանատ էր, քանի որ խաղացել է այդ ակումբում, եղել է թիմի ավագը, սիրել է այդ ակումբը։

Երբ նա առաջարկ ստացավ «Արսենալից», ես չէի ցանկանում խանգարել։ Կյանքը կարճ է։ Դու պետք է սավառնես»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Նախորդ հոդվածը«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԲելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուները