‘Գվարդիոլա. «Անչելոտին սուպերմարզիչ է և հիանալի մարդ»’

970

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովասանքով է խոսել Կարլո Անչելոտիի մասին: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում երկարաձգել մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը, իսկ Անչելոտին փոխարինելու նրան:

-Ակումբում ամեն ինչ գիտեն: Ես արդեն բազմիցս հայտարարել եմ, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պաշտոնապես կխոսեմ Հանովերի հանդիպումից հետո: Ոչինչ չի փոխվել, պարզապես ես կենտրոնացել եմ «Հանովերի» հետ հանդիպման վրա և դիտել եմ այս թիմի մասնակցությամբ խաղերը:

Ի՞նչ կարող եմ ասել Անչելոտիի մասին… Կարլոն սուպերմարզիչ է և հիանալի մարդ,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «The Daily Mail»-ից:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին «Բավարիայում» կստանա 15 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Պերես. «Բենզեման ընկել է դժվար կացության մեջ, բայց նրա խիղճը միանգամայն մաքուր է»’