‘Անչելոտին «Բավարիայում» կստանա 15 միլիոն եվրո’

1074

Մյունխենի «Բավարիան» ու իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին համաձայնության են հասել պայմանագրի կետերի շուրջ: Գերմանական ակումբում Անչելոտիի տարեկան աշխատավարձը կլինի 15 միլիոն եվրո, հաղորդում է football-italia-ն: Պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով: Հաջորդ շաբաթ կողմերը կհայտարարեն համաձայնագիրը կնքելու մասին:

Անչելոտին թիմը կգլխավորի ամռանը, երբ կավարտվի իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը:

Սպասվում է, որ Գվարդիոլան կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. «Մոուրինյոյի հեռացումը վատ նորություն է Պրեմիեր լիգայի համար»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Անչելոտին սուպերմարզիչ է և հիանալի մարդ»’