‘Գվարդիոլա.Եթե Լերոյը որոշի հեռանալ, ես շատ կտխրեմ’

1078

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Լերոյ Սանեն կարող է լքել իրենց շարքերը։ Ի դեպ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հիմնականում հետաքրքրված է «Բավարիան», որը ցանկանում է Ռոբենին ու Ռիբերիին արժանի «իրավահաջորդ» գտնել.

-Սանեն այն ֆուտբոլիստն է, որին մենք շատ ենք գնահատում: Նա ինձ շատ է դուր գալիս։ Կարծում եմ՝ նա կարող է ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, բայց կկրկնեմ ևս մեկ անգամ՝ մենք ցանկանում ենք, որ Սանեն մնա «Մանչեսթեր Սիթիում»։ Բայց, իհարկե, վերջնական որոշումը նա է կայացնելու:

Ակումբն ավելի շահեկան պայմանագիր է առաջարկել նրան: Սակայն Լերոյի ապագան մեր ձեռքերում չէ։ Եթե Լերոյը որոշի հեռանալ, ես շատ կտխրեմ։ Կուզենամ, որ նա մնա մեզ հետ,-  ասել է Գվարդիոլան:

Նախորդ հոդվածը‘«Ազատություն». Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Կլյուվերտը կարևոր պաշտոն ստացավ «Բարսելոնա»-ում’