‘«Ազատություն». Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին’

1238

Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին՝ անցած ամիս տեղի ունեցած բողոքի ցույցերի գործով։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է զանգվածային բռնություններ կազմակերպելու, առաջնորդելու կամ դրանց մասնակցելու մեջ, գրում է «Ազատությունը»:

Խոսքը մասնավորապես հունիսի 20-21-ը Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում ծավալված բազմահազարանոց բողոքի ակցիայի մասին է, որի մասնակիցները, ըստ պաշտոնական Թբիլիսիի, փորձել են գրավել խորհրդարանի շենքը: Եթե ապացուցվի Օքրուաշվիլիի մեղքը, նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում:

Տվյալ գործով ընդհանուր առմամբ 17 մարդ է ձերբակալվել, հիշեցնում է «Ազատությունը»:

 

Նախորդ հոդվածը‘«Կարմիրները» պետք է սթափվեն’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա.Եթե Լերոյը որոշի հեռանալ, ես շատ կտխրեմ’