‘Գրանորություն. Խուլիո Կորտասար. Պատմվածքներ’

4364

Մի քանի օր առաջ, մի քանի օր հետո, մի քանի օր հիմա… Մի քանի օրերը միշտ մի քանի միջավայրներ են ստեղծում` մի քանի կիսատ տեքստեր ու մի քանի գրավված իրականություններ: Մի քանի ժամանակ անց գրավված իրականությունները զարմանալի նմանվում են և բոլորվին այլ, չհատվող, ուրիշ միջավայր ներկայացնող օտար գրողի ստեղծագործություններում, հանկարծակի քո գրաված տունը, քաղաքն ու դաշտն ես տեսնում: Անսահման հարազատ ու ծանոթ, քեզ նման ու քեզնից փախչող: Կատարյալ ու մտերիմ, նույնանման աբսուրդ, որը ձգվում է մի քանի կյանք` «գիշերը մեջքի վրա` երեսնիվեր»:
«Քանի որ ձեռքի ժամացույցս ինձ մոտ էր, տեսա, որ գիշերվա տասնմեկն է: Գրկեցի քրոջս (կարծում եմ, որ նա լացում էր), և մենք այդպես դուրս եկանք փողոց: Տնից հեռանալուց առաջ սիրտս մղկտաց, ամուր փակեցի մուտքի դուռը և բանալին նետեցի ջրատարի մեջ: Չլինի թե մի խեղճ ու կրակ մարդու մտքով անցներ տուն մտնել ու թալանել այն այս ժամին` այն էլ գրավված տունը»:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Խուլիո Կորտասարի Պատմվածքները՝ Հասմիկ Բաղդասարյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու` Հովհաննես Թեքգյոզյան: 

Նախորդ հոդվածը‘Հրաբխի ժայթքման արդյունքում Տոգայի թագավորությունում նոր կղզի է գոյացել’
Հաջորդ հոդվածը‘Բոլիվիայում, Մոզամբիկում և Մալավիում ջրհեղեղների հետևանքով կան տասնյակ զոհեր’