‘Գրանորություն. Նարինե Կռոյանի «Դառնածինները»’

2430

Ուրիշ քաղաքում ամեն ինչն է ուրիշ: Ուրիշ, ուրի՜շ և ու-րիշ… Մտածում ես՝ քո էդ տարածքում հայտնվելու ուրիշության մասին, ուրիշ լինելով՝ փորձում ես որսալ անսովորության, խոսքի, շրջապատում պտտվող սպիտակագռավության թեմաների շուրջ ու հանկարծ հասկանում ես, որ չէ, ամեն ինչ նույնն է: Ամեն ինչ բանալ է՝ սարթ-փափուկ զգացողությունները, չթռչող մարդիկ, անպոզուպոչ ծառերը, չթրաշված շենքերը: Ուղղակի ինտոնացիան է ուրիշ: Ներքին տարօրինակ մի ռեգիստր, որ իր ձայնային վայրիվերումներով է գրանցում ուրիշ քաղաքի ու միջավայրի լիովին հարիր իրականությունը…

«Հիտլերը վերադարձել էր, ու Լենիկն ուզում էր մեռնել, էդ անտեր մազերից մի պարան սարքեր ու կախվեր: Պատկերացրեց, թե ինչպես է այրվում իրենց այգու ամենաբարձր ծառը, որի բնին՝ կեղևի կախված կտորի տակ բոլորից ծածուկ փորագրել էր՝ «Լենիկ+Բենիկ= Սեր»: Սակայն թաքուն մի հույս, այնուամենայնիվ, դեռ շարունակում էր մլմլալ հանգած երազների մոխիրների տակ:

Կյանքը նրան խաբել էր ու խորդուբորդ էր լինելու հիտլերյան կյանքի ուղին: Արդեն ստիպված էր ամեն օր սափրել բեղերը, բայց հայրը կարճ կապեց.

-Աղջիկը համեստ կլինի: Եթե աղջկա մտքին բան չկա՞, իրան էդքան հետևալ չի… »:

«Անտարես» հրատարակչության կողմից «XXI» մատենաշարով լույս ընծայված Նարինե Կռոյանի «Դառնածիններ»  պատմվածքների ժողովածուն հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Առաջիկա հինգ տարիներին ԱԶԲ-ն մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’