‘Առաջիկա հինգ տարիներին ԱԶԲ-ն մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին’

1004

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ-ի նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը: 

Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը ասել է. «Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱԶԲ-ն նախատեսել է մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ նպատակ ունենալով օժանդակել տրանսպորտի համակարգի բարելավմանը, աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների ենթակառուցվածքների բարեկարգմանը և էներգետիկ անվտանգության հզորացմանը»:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ դոլար՝ ներառյալ 6.6 միլիարդ դոլար համաֆինանսավորում:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Արմավիրում’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Նարինե Կռոյանի «Դառնածինները»’