‘Գրանորություն. Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը’

3170

Կարդալը նաև․․․ մաքրագրել է։ Ժամանակի հեռվում, տարիների տողերի մեջ,  վաղուց, շա՜տ վաղուց գրված գրքերը հաճախ հին ու անհետաքրքիր են թվում։ Ի՞նչ կարիք կա ընկնելու նախորդ ժամանակաշրջանների անծանոթ շրջանառության մեջ, որտեղ վեհաշուքության ու գալանտության հաստակաշի փառի տակ ամեն ինչ լղոզված, ժամանակավրեպ (անտանելի ծանր բառ), հետևաբար՝ անիմաստ է։ Անիմա՞ստ, ասել է թե՝ ներկայիս կյանքի ու մեզ հետ որևէ, թեկուզ հեռավոր աղերս չունեցո՞ղ․․․

Բայց ժամանակի հեռվում, տարիների տողերի մեջ գրված գրքերը մի անհասկանալի հատկություն ևս ունեն։ Նրանք անվերջ մաքրագրվել են ուզում։ Տարօրինակ բանալի, որը միանգամայն տարբեր կերպ է «աշխատում», վերածվում է էկրանային պատկերի կամ վիրտուալ իրականության մեջ թափառող «ուրվականի»։

Իրականում․․․ Բոլոր ժամանակների գրքերը նույնն են և միայն մի կերպ են նորովի «բացվում», այսինքն՝ «մաք-րա-գըր-վում»․․․

«Պարոն Բինգլին սիրունատես ու բարեկիրթ երիտասարդ էր՝ դեմքի հաճելի արտահայտությամբ ու թեթև, բնական շարժուձևով։ Նրա քույրերն աշխարհիկ պահվածքով նրբագեղ կանայք էին։

Փեսան՝ պարոն Հարսթը, մի սովորական այր էր։ Սակայն ընկերը՝ պարոն Դարսին, ամբողջ սրահի ուշադրությունն անմիջապես գրավեց իր նրբագեղությամբ, ընդգծված անհատականությամբ, յուրահատուկ գեղեցկությամբ, վեհաշուք կերպարանքով։ Նրանց գալուց հինգ րոպե հազիվ էր անցել, իսկ սրահում արդեն շրջանառվում էր լուրը, թե Դարսին տարեկան տասը հազար ֆունտ եկամուտ բերող կալվածքի տեր է։ Տղամարդիկ կարծիք հայտնեցին, թե նա իրենց սեռի արժանավոր ներկայացուցիչն է, իսկ տիկնայք հայտարարեցին, թե Բինգլիից ավելի հրապուրիչ է։ Եվ երեկոյի սկզբում պարոն Դարսին բոլորի հիացմունքի առարկան էր, մինչև որ նրա պահվածքը վերջ տվեց այդ համբավին։ Սկսեցին խոսել, թե նա գոռոզ է, բոլորին վերևից է նայում, ամեն ինչից դժգոհ է։ Եվ արդեն Դերբիշիրի եկամտաբեր կալվածքը չէր կարող սքողել ոչ նրա վանող կերպարանքը, ոչ էլ դեմքի խոժոռ արտահայտությունը։ Հետևաբար ընկերոջ հետ համեմատությունն էլ արդեն նրա օգտին չէր»։

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը՝ Արմենուհի Փալանդուզյանի անգլերենից թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

Նախորդ հոդվածը‘Իսլամական Պետությունը հետաքրքրված է Նարեկ Սարգսյանի ծառայություններով. Medialab.am-ի ծաղրանկարը’
Հաջորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր’