‘Գրիզմանը Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ’

1013

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է ՊՍԺ-ում հանդես եկող իր հայրենակից Կիլիան Մբապեի մասին:

«Նա ինձ հիշեցնում է Ռոնալդուի երիտասարդ տարիները, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այն ժամանակ նույնպես Ռոնալդուն հանդես էր գալիս եզրում և շատ գոլեր էր հեղինակում: Եթե Մբապեն անի այնպես, ինչպես Ռոնալդուն անում էր «Ռեալ»-ում, ապա նա նույնպես արդյունավետությամբ աչքի կընկնի: Վստահ եմ՝ Կիլիանը նույնպես կարող է մրցաշրջանում 50 գոլ հեղինակել»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում ESPN-ն:

Նախորդ հոդվածը‘ Նաչո. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները մինչև վերջ Լոպետեգիի հետ են»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Արայիկ Խանդոյանը’