‘ Նաչո. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները մինչև վերջ Լոպետեգիի հետ են»’

1049

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչոն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:

Հիշեցնենք, որ վերջին 4 խաղերում մադրիդյան գրանդը չի հաղթել և նույնիսկ չի կարողացել մրցակցի դարպասը գրավել:

«Մենք հանգիստ ենք: «Ռեալ»-ն ավելի դժվար իրավիճակներում է հայտնվել, բայց միշտ ելք է գտել:

Չեմ կարող վստահեցնել, որ կհաղթենք բոլոր մրցաշարերում, բայց մենք միշտ ապացուցել ենք, որ պայքարում ենք մինչև վերջ:

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները մինչև վերջ Լոպետեգիի հետ են»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘France Football-ը ներկայացրել է «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներին’
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ’