‘Գրիշը «Բելաջիո» ռեստորանի հետ կապ չունի շատ վաղուց. Մամուլ’

420

«Օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, հարցազրույց է տվել, որի շրջանակներում պատասխանելով լրագրողի հարցին, թե իր մականունը իրեն կյանքում օգնե՞լ, թե՞ խանգարել է, ասել է. «Դա ինձ ոչ օգնել, ոչ խանգարել է, դա մեր ընտանիքի սեփականության անվանումն է: Ես դրանով եմ ապրում, դա իմ եկամտի աղբյուրն է: Չեմ կարծում, որ մարդու եկամտի աղբյուրը իրեն խանգարի: Դա իմ եկամտի աղբյուրի անունն է, բրենդն է, իմն է և ասում են Բելաջոյի տեր Գրիշն է : Ի՞նչ կա ըտեղ»: Իրականում Գրիգորի Մարգարյանը որևէ առնչություն չունի «Բելաջիո» ռեստորանային համալիրի հետ: Տարիներ առաջ նա զրկվել է «Բելաջիո» ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի` ռեստորանի սեփականատերերը չեն ցանկացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից: Ի՞նչն է եղել պատճառը` գիտեն Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Մարգարյանի` իր անձի հետ կապված որոշումներից մեկը, և ռեստորանի սեփականատերերը պարզապես որոշել են պատժել երան իր որոշման համար` զրկելով ռեստորանի բերած եկամուտներից: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Մարգարյանը շարունակում է հայտարարել, որ առնչություն ունի այդ ռեստորանի հետ, ավելին` պնդում է, որ դա ընտանեկան բիզնես է, և ինքն էլ մասնակցում է այդ բիզնեսի կազմակերպմանը: Միանգամից փաստենք` պատգամավորը ստում է` ցանկանալով մնալ ««Բելաջոյի» տեր Գրիշն է» կարգավիճակում: Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է. Գրիշը «Բելաջիո» ռեստորանի տերը չէ շատ վաղուց: Ավելին` ռեստորանի սեփականատերերից որևէ մեկն այսօր անգամ մարդկային պարզ շփում չունի Մարգարյանի հետ:

Թերթն ավելացնում է, որ Գրիգորյանն այն ԲՀԿ-ականներից է, որը բացահայտ հայտարարել է, թե քարոզելու է Սերժ Սարգսյանի համար: Մեզ մնում է ավելացնել՝ ինչքան շատ Գրիշի նմանները քարոզեն Սերժ Սարգսյանի համար, այնքան կպակասի Սերժ Սարգսյանի առանց այդ էլ փոքրաթիվ ընտրողների բանակը», գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Մկոն գովեստի խոսքեր է գրել, Ֆորշը՝ քնել. Կայացել է «Գարեգին Նժդեհ» Ֆիլմի պրեմիերան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’