‘Գրքասերը նաև մետրոյի ուղևոր է. Գրավաճառներին տեղափոխում են «Երիտասարդական» կայարան(տեսանյութ)’

1155

Այսօր բլոգեր Արթուր Ղազարյանը ահազանգել էր, որ Երիտասարդական մետրոյի երկար, եւ բավական բանուկ անցումում նոր կրպակաշար է կառուցվում:
iLur.am-ի թղթակիցն այցելեց «Երիտասարդական» կայարան՝ պարզելու համար, թե ինչ նպատակով են կառուցվում կրպակները, որոնք անցումի 1/3-րդ մասն են գրավում:
Մետրոյի հսկիչ-աշխատակցուհին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդտեղ կառուցվելու է գրախանութ, ուր կտեղափոխվեն հարևանությամբ գտնվող գետանցումից վտարված գրավաճառները:

Հիշեցնենք, որ հարևանությամբ գտնվող գետնանցման տարածքը մասնավորեցվել է, իսկ մարտի 14-ին բոլոր գրավաճառներն ազատել են տարածքը: Նրանք հույս ունեին, որ իրենց գոնե ավելի լավ պայմաններով տարածք կտրամադրեն, քանի որ ստիպված են մինչ այդ լինում աշխատել խոնավ գետնանցումում:

Ըստ մեզ հետ զրուցած հսկիչ-աշխատակցուհու՝ լավագույն լուծումը մետրոն է, քանի որ «գետնանցումը, ուր մի ժամանակ գիրք էր վաճառվում, ճիշտ է՝ նույնպես խոնավ էր, սակայն ի տարբերություն մետրոյի՝ այնտեղ նաև վխտում էին առնետները»:

«Մետրոյի էդպիսի աշխատող չկա, որ խոնավության հետ կապված հիվանդություն չունենա, նայեք, ես էս նեղ խցում «պլիտա» եմ վառում: Ի՞նչ անեն բա էդ մարդիկ, հո սոված չպիտի մնան, պայմաններն էդ են», ասաց աշխատակցուհին:

Նկատենք, որ ապագա գրախանութից գնումներ անելու համար համար մարդիկ ստիպված են լինելու մետրոյի ժետոն գնել: Փաստորեն ստացվում է, որ վաճառողները, ազատվելով միզահոտ, մութ ու առնետներով լի գետնանցումից, հայտվում են խոնավ, ցուրտ մետրոյի անցումում: Իսկ նրանց պոտենցիալ հաճախորդները՝ հիմնականում ուսանողների վրա գիրքն ակամա 100 դրամով թանկանում է:

Նախորդ հոդվածը‘4 օրվա ընթացքում 400 հազար դրամի չափով տուգանք’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդան. Իմ վրա ամենամեծ տպավորություն թողած ֆուտբոլիստը չի խաղում Չեմպիոնների լիգայում’