‘Զինեդին Զիդան. Իմ վրա ամենամեծ տպավորություն թողած ֆուտբոլիստը չի խաղում Չեմպիոնների լիգայում’

922

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը ընդգծել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որպես 2013 թվականի ամենատպավորիչ ֆուտբոլիստ:

«Այս տարի իմ վրա ամենամեծ տպավորություն թողած ֆուտբոլիստը հանդես չի գալիս Չեմպիոնների լիգայում: Նա խաղում է Եվրոպայի Լիգայում, եւ նրա ազգանունն է Բեյլ: Նա եզակի է: Ամեն ինչ նա արտաքուստ հեշտությամբ է անում, մինչդեռ նա շատ մեծ տեմպ է պահպանում եւ անհավանական կերպով արագություն հավաքում խաղադաշտում: Բացի այդ, նա տեխնիկապես հիանալի է պատրաստված, իսկ դա շատ կարեւոր է: Չպետք է մոռանալ, որ նա ոչ միայն վազում է, այլ նաեւ գերազանց ֆուտբոլ է ցուցադրում»,- Զիդանի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Գրքասերը նաև մետրոյի ուղևոր է. Գրավաճառներին տեղափոխում են «Երիտասարդական» կայարան(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳ նախարարությունում (Տեսանյութ)’