‘Դադարեցվել Է «էն-աուդիտ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը’

888

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ՍՊԸ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:

Դադարեցվել է նաեւ ընկերության  չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախորդ հոդվածը‘Ֆոտոշարք նախագահականի մոտից’
Հաջորդ հոդվածը‘«Sport». Գվարդիոլան և Վիլանովան հաշտվել են’