‘«Sport». Գվարդիոլան և Վիլանովան հաշտվել են’

794

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչների բախմանը անդրադարձել ենք մի քանի անգամ, իսկ ֆուտբոլային բլոգում փորձել ենք գտնել խնդրի հիմնական արմատները: Այժմ, ինչպես հաղորդում է կատալոնական «Sport»-ը, երկու հին ընկերները վերսկսել են շփումը, որի նախաձեռնողը հանդիսացել է Պեպ Գվարդիոլան:

Ըստ «Sport»-ի՝ Գվարդիոլան Վիլանովայի առողջական խնդիրների վերսկսվելուց հետո մի քանի անգամ կարճ հաղորդագրություն է ուղարկել Վիլանովային, ով մի փոքր ուշացումով  սկսել է պատասխանել Պեպին: Այդ պահից սկսած՝ նման հաղորդագրություններն արդեն սովորական են դարձել, բայց ոչ Տիտոն, ոչ էլ Պեպը որևէ կերպ չեն ցանկանում այդ մասին խոսել մամուլի հետ: Կատալական թիմի երկրպագուները ֆուտբոլային ֆորումներում սկսել են խոսակցությունները այս զույգի՝ «Բարսելանայում» հավանական վերամիավորման մասին:

Նախորդ հոդվածը‘Դադարեցվել Է «էն-աուդիտ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը’
Հաջորդ հոդվածը‘Թոմաշ Սիվոկ. Հայաստանի հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալը՝ ինքնասպանություն է’