Դադարեցրել են «Мир» քարտերի սպասարկումը

379

Ղրղզստանի «Դոսկրեդոբանկ» և Բակայ բանկ» առևտրային բանկերը հայտարարել են ռուսաստանյան «Мир» քարտերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

«Ցավոք՝ «Мир» քարտերի սպասարկումը դադարեցվում է, դա մեր բանկի ներքին որոշումն է»,- հայտարարել է «Բակայ բանկի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ արգելքը «երկարատև կլինի»։

«Այսօրվանից դադարեցվում է «Мир» քարտերի սպասարկումը բանկի վճարման համակարգում»,- նշվում է «Դոսկրեդոբանկի» հայտարարության մեջ, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում։

Ընդ որում՝ գործողությունների վերականգնման ժամկետները և դրանք կասեցնելու պատճառները չեն նշվում։

Մի քանի օր առաջ ռուսաստանյան բանկերի «Мир» քարտերի սպասարկումն անորոշ ժամանակով  դադարեցրել էր ղրղզական ևս մի բանկ՝ «Կոմպանիոնը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶորակոչված գործարարներին թույլ կտրվի հետաձգել վճարումները
Հաջորդ հոդվածըՆախ՝ կրակում են միմյանց ուղղությամբ, ապա՝ հայկական դիրքերի