‘Դալիի փարիզյան թանգարանից գողացել են նրա «Ժամանակի կիսադեմը» քանդակը’

901

Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, Փարիզում Սալվադոր Դալիի թանգարանից  գողացել են հայտնի «Ժամանակի կիսադեմը» քանդակը, հաղորդել է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով եվրոպական Local թերթի ֆրնասիական հրատարակությանը:

Պարբերականի տվյալներով՝ չարագործները ցանկացել են գողանալ նաև «Ժամանակի պարը» քանդակը, սակայն մի զգոն զբոսաշրջիկ խանգարել է նրանց: Թե ինչպես՝ չի հստակեցվում:

Արվեստի այս գործերը պահվում էին ապակու ետևում, սակայն ազդանշանային համակարգին միացած չէին:

Գողերին տաք հետքերով բռնել չի հաջողվել:

«Ժամանակի պարը» քանդակը Դալին ստեղծել է 1977 թ., այն խորհրդանշում է ժամանակի անկասելի ընթացքը: Նկարիչը ժամացույցի թվատախտակին պատկերել է իր սեփական կիսադեմը:

Սալվադոր Դալիի թանգարանը բացվել է 1991 թ.: Թանգարանում ցուցադրվում է սյուրռեալիզմի հիմնադիրը համարվող  իսպանացի գեղանկարչի, գրաֆիկի և քանդակագործի ավելի քան 300 աշխատանք:

Նախորդ հոդվածը‘Քամու պատճառով հոսանքազրկվել են մի շարք համայնքներ’
Հաջորդ հոդվածը‘2008-2013 թվականներին Հայաստանում ներդրումներ կատարող 22 երկրներից 13-ը զրոյացրել է ներդրումները’