‘ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ’

841

Քաղաքացի Վլադիմիր Ռ.-ն ՀՔԾ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014թ. հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը չնչին առիթով վիճաբանել է իր հետ: Վիճաբանության ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել իր նկատմամբ` դիտավորությամբ հարվածելով ոտքին, որի հետևանքով առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Ըստ ՀՔԾ կայքի՝ կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ոչ պիտանի հավի միսը տևական ժամանակ մատակարարվել է նաև մանկապարտեզներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը ասուլիսը կազմակերպել էր դուստրերին պատկանող կլուբում. «Հրապարակ»’