‘ԴԱՀԿ պետը լծվել է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին’

1303

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ամբողջովին լծվել է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը Ս. Սարգսյանի սիրելիներից  է դեռևս  2007 թվականից: Այդ ժամանակ բացահայտվեց բանանների հետ կապված հայտնի պատմությունը, որի գլխին կանգնած էին Միհրան Պողոսյանն ու ԱԱԾ պետի տեղակալ Գրիշա  Հարությունյանը: Խոսքը գնում էր պետությունից միլիոնավոր դոլարներ գողանալու մասին: Արդյունքում աշխատանքից ազատվեց գեներալ Գրիշա Հարությունյանը, իսկ ահա Միհրան Պողոսյանի մասով  որոշվեց քրեական գործ հարուցել:

Թե, ինչ եղավ հետո գիտենք բոլորս.Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռին նստելուն պես, Միհրան Պողոսյանը հայտնվեց ոչ թե բանտում, այլ ստացավ բարձր պաշտոն:

Դրանից հետո Միհրան Պողոսյանը պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմություններում: Մեկ իր աշխատասենյակում ծեծում էր իր ենթակային, մեկ նրա «Ռենջ ռովերը» հայտնվում էր Կանազի մշակույթի տան դիմաց, երբ կրակոցներ են հնչում, մեկ  իրեն պատկանող «Գրիառ» ռեստորանում  Միհրան Պողոսյանը է ոչ միայն իր թիկնազորի, այլ նաեւ ԴԱՀԿ-ի «գալավարեզների» հետ, ծեծի է ենթարկում հայր և որդի Երիցյաններին:

Այս ամենի մասին մամուլը ժամանակին մանրամասն գրել է: Բայց սրանից Ս. Սարգսյանը արել է մեկ հետևություն` Միհրանն իր ձեռքերում է և կարելի է մինչև վերջ օգտագործել: Թե հետո ինչ կլինի` դա արդեն Ս. Սարգսյանին չի հուզում, և կյանքը ցույց է տալիս, որ դա նաև չի հասկանում «լավ տղա» խաղացող Միհրանը:

Հիմա քանի կա անպատժելիության հնարավորություն նա լիովին ծառայում է իրեն բանտից փրկողին ու անում` նորանոր անօրինականություններ` էլ ավելի բարդացնելով իր ճակատագիրը:

 

 

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Մոտակա տարիներին իտալական ակումբները չեն հաղթի Չեմպիոնների լիգայում’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանին Արաբկիրում դիմավորեցին թարմ ասֆալտով (տեսանյութ)’