‘Դանիան ԵՄ-ի ամենաթանկ երկիրն է’

799

Եվրամիությունում կյանքն ամենաթանկը Դանիայում է, Բուլղարիայում սպառողական գներն ամենացածրն են, այսօր տեղեկացրել է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության կայքը՝ հղում անելով վիճակագրական հետազոտություններին:

Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչությունը հունիսի 24-ին հրապարակել է ԵՄ երկրներում կյանքի արժողության համեմատական հետազոտության արդյունքները: Պարզվել է, որ կյանքն ամենաթանկը սկանդինավյան երկրներում է: Այսպես, Դանիայում ապրելը 41,9 %-ով գերազանցում է Եվրամիության միջին մակարդակը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է: Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցնում են Շվեդիան և Ֆինլանդիան, որտեղ ապրելը, միության մյուս երկրների համեմատ՝ թանկ է  համապատասխանաբար 28 և 24 %- ով:

Սպառողական գների ամենացածր մակարդակը Բուլղարիայում է: Այստեղ սպառողական զամբյուղը  51,1 %-ով պակաս արժե, քան ԵՄ-ի միջինը: Իսկ, օրինակ, Գերմանիայում ապրելը մոտ է միջին ցուցանիշին և այն գերազանցում է ընդամենը 1,8 %-ով, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մենք Մխիթարյանի գործակալին հայտնել ենք «Շախտյորի» պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նորընտիր նախագահը «վեցյակի» հետ բանակցությունների խումբ է ձևավորել’