‘Դանիան և Նոր Զելանդիան ամենաչկոռումպացված երկրներն են’

844

«Transparency Internetional» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը  2013թ. տվյալներով հրապարակել է երկրների կոռումպացվածության մակարդակի դասակարգման նոր ցուցակը: Ցուցակը կազմվել է 13 միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Զարգացման Ասիական և Աֆրիկյան բանկերի տվյալների հիման վրա: Ցուցակի առաջատարներ  Դանիան և Նոր Զելանդիան ճանաչվել են ամենաչկոռումպացված երկրներ, նրանց հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան և Սինգապուրը: Ֆրանսիան զբաղեցրել է ցուցակի 22-րդ հորիզոնականը՝  հինգ միավորով զիջելով Գերմանիային և Մեծ Բրիտանիային: Ցուցակի տվյալներով՝ ամենակոռումպացված երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին, հայտնում է mignews.com. լրատվական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերը ՍԴ կդիմեն դեկտեմբերի 17-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում’