‘Դանիան 1 մլն եվրո կհատկացնի Հայաստանի դատական համակարգին’

793

Դանիայի կառավարությունը 1 մլն եվրո կհատկացնի Հայաստանի դատական համակարգի բարեփոխումներին, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրից ակնկալվող հիմնական արդյունքներից մեկը մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ձևավորումն է, որը «իրավական համակարգի բոլոր մասնագետներին հնարավորություն կընձեռի ժամանակին տեղեկատվություն ստանալ Վճռաբեկ դատարանի նախադեպային նոր որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերաբերյալ»:

Նախորդ հոդվածը‘4 տարբեր ուղիղ հեռարձակումներ Կիևից’
Հաջորդ հոդվածը‘ ՀՀԿ-ական. «Դեմ եմ» շարժման մասնակիցները չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին ‘