‘ ՀՀԿ-ական. «Դեմ եմ» շարժման մասնակիցները չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին ‘

1273

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց առաջ իշխանությունները չհասցրեցին մտածել գյուղի բնակչության և արտագնա աշխատողների կենսաթոշակների մասին: Այս փաստն այսօր կայացած մամուլի ասուլիսում ընդունել է ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա ասել է, թե այդ բացթողումը կենսաթոշակային ռեֆորմի թերությունն է, բայց հետագայում «գյուղի բնակչության և գաստերբայտերների կենսաթոշակների հարցը կլուծվի»: «Վստահ եմ, որ շուտով կգտնենք այդ պրոբլեմի լուծումը, քանի որ անհնար է բոլոր հարցերը միանգամից լուծել»,-հայտարարել է Մինասյանը: Նա նաև նշել է, թե «Դեմ եմ» շարժման մասնակիցները չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին: «Նրանք հայտարարում են, որ հանդիսանում են երկրի տերերը, բայց մոռանում են պատասխանատվության մասին, որը հաջորդ սերունդի համար կրում են երկրի իսկական տերերը»,- հայտարարել է Մինասյանը: Ավելին, նա ասել է, թե  երկրում նոր կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով առաջացած բողոքի ալիքը պայմանավորված է «քաղաքացիների կարճատեսությունով և ոչ պետական մտածելակրպով»:

 

Նախորդ հոդվածը‘Դանիան 1 մլն եվրո կհատկացնի Հայաստանի դատական համակարգին’
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ-2014»-ին Արամ MP3-ի երգն արդեն պատրաստ է’