‘Դանիա-Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուների համար կարժենան 33,5 եվրո’

1145

Սեպտեմբերի 7-ին կայանալիք 2016 թվականի Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպման տոմսերը հայ երկրպագուները կկարողանան ձեռք բերել «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղից:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D1 սեկցիան: Տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 7-ին ու կարժենան  250 դանիական կրոն (33,5 եվրո):

Այդ հանդիպումը հայ ֆուտբոլիստների համար առաջինն է լինելու ԵՎՐՈ-2016-ի ընտրական խմբում: Մինչ այդ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդպում է անցկացնելու Լատվիայի հետ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը պետական պարգևներ է շնորհել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել ի պաշտպանություն ԶԼՄ-ների ազատության’