Դանիել Ֆարկեն հեռացավ «Բորուսիա Մ․»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից

382

46-ամյա գերմանացի Դանիել Ֆարկը հեռացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը։

Մարզչական շտաբից հեռացել են նաեւ Էդմունդ Ռիմերը, Կրիստոֆեր Ջոնը եւ Կրիս Դոմոգալան։

Ֆարկը «Բորուսիան» գլխավորում էր անցած տարվա հունիսից։ Բունդեսլիգայում թիմը գրավել է 10-րդ տեղը, Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվել է «Դարմշտադտին»։

Հիշեցնենք, որ անցած ամիս Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից «Բորուսիա» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Նախորդ հոդվածըԲոլորը ստորագրեցին, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից. իսկ գիտե՞ք` ինչու չստորագրեց
Հաջորդ հոդվածըՄրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները