‘Դանիիլ Մեդվեդեւն առաջին անգամ նվաճեց «Մասթերսի» տիտղոս’

788

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Մեդվեդեւը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ հաղթանակ տարավ 7:6 (7:3), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 39 րոպե։

Մեդվեդեւը կարիերայում  առաջին անգամ նվաճեց «Մասթերս» շարքի տիտղոս։

Կիսաեզրափակիչում Մեդվեդեւը պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Գեներալների ցուցմունքները՝ մեկ այլ դիտանկյունից ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’