‘Դանի Ալվեշ. «Բարսելոնան» պետք է աչք դնի Ջեք Ուիլշերի վրա’

810

«Բարսելոնայի» աշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ կատալոնյան ակումբին արժե ուշադրություն դարձնել «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերին:

«Ուիլշերը հիանալի խաղացող է, ես նրա դեմ խաղացել եմ, երբ հանդիպել էինք «Արսենալի» հետ: Անկասկած, նա կարող է աճել մինչեւ Չավիի կամ Ինյեստայի մակարդակի ֆուտբոլիստ: Եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ապա «Բարսելոնայի» համար կգնեի հենց Ջեքին»,- Ալվեշի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Այս ֆարսի նկատմամբ մեր արհամարհանքով և անտարբերությամբ պետք է վիժեցնենք սերժա-միշիկական պլանները»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. Կայացան հերթական խայտառակ ընտրությունները ‘