‘Դանի Ալվեշ. Սա «Բարսելոնայում» իմ ամենավատ օրն էր’

1051

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման (0:4) արդյունքը:

«Շատ դժվար է ուշքի գալ: Սակայն դեռ 90 րոպե կա, մենք պետք է փորձենք: Պետք է ուժեղացնենք մեր խաղը:

Երբ դիմակայում ես նման ուժեղ մրցակցին, որն ավելի ուժեղ է, մնում է միայն շնորհավորել նրան: «Բավարիան» անընդհատ պրեսինգի էր դիմում:Դժվար է վերահսկել գնդակը, երբ անընդհատ ճնշման տակ եք:

Արդյունքն, իհարկե, մեզ հիասթափեցրեց: Սա ամենավատ օրն էի այն ժամանակից ի վեր, ինչ գտնվում եմ ակումբում»,- ասել է Ալվեշը: 

Նախորդ հոդվածը‘Ում ձեռքին էր ոստիկանապետը սիգարետ հանգցրել կամ՝ «Հարսնաքար-2»’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողին ծեծած ավագանու 34-ամյա անդամը 2006-ից մինչ օրս սովորում է համալսարանում (Տեսանյութ)’