‘Լրագրողին ծեծած ավագանու 34-ամյա անդամը 2006-ից մինչ օրս սովորում է համալսարանում (Տեսանյութ)’

4992

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նոր Նորքում տեղի ունեցած Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ բռնության է ենթարկվել մեր կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը: Վերջինիս հարվածել են, քաշքշել, պատռել շորերը, արգելել տեսանկարահանել, ապա խլել են տեսախցիկն ու այն որոշ ժամանակ անց վերադարձրել ցելոֆանե տոպրակով՝ բոլոր ֆայլերը ջնջած: Մեր լրագրողը, սակայն, վերջում հասցրել է տեսանկարահանել այն անձնավորությանը, ով խոչընդոտել է իր մասնագիտական աշխատանքն ու բռնության ենթարկել: Պարզվել է, որ այդ անձնավորությունը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ՀՀԿ նախընտրական ցուցակի անդամ Աշոտ Պապայանն է: Անշուշտ, արդեն լուսանկարից պարզ է, թե ում հետ գործ ունենք, առավելեւս, երբ խոսքը սովորական ՀՀԿ-ականի մասին է: Սակայն, մենք որոշեցինք նաեւ ծանոթանալ վերջինի ս կենսագրության հետ, եւ արդյունքում պարզվեց, որ Պապայանի պարագայում գործ ունենք ԴԱՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ-ի հետ՝ իր բոլոր հետեւանքներով ու «թաշախուստով» հանդերձ:

Ահավասիկ` Պապայանի կնեսագրությունը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից 

Ծնվել է 1979թ. Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի թիվ 186  միջնակարգ դպրոցը: 1997թ. ընդունվել է «Գրիգոր Զոհրապ» համալսարան: 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ապա, 2001-2002թթ. աշխատել է «Երևանի Ջրմուղ» ՓԲԸ-ում: 2003-2007թթ. եղել է Նոր Նորքի թաղապետարանի առևտրի սպասարկման բաժնում որպես 1-ին կարգի մասնագետ:

Եւ ամենահետաքրքիրը՝ 2006թ. մինչ օրս սովորում է «Մխիթար Գոշ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2008 թվականից Նոր Նորքի 7/4 համատիրության նախագահն է: 2008թ. ընտրվել է Նոր Նորք համայնքի ավագանու անդամ: 2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

Ինչպես տեսնում ենք, գործ ունենք ԴԱՍԱԿԱՆ ՀՀԿ-ականի հետ: Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, որ իրավաբանի մասնագիտություն սովորող սույն անձնավորությունը տեղյակ չէ ՀՀ օրենքներին, եւ իրեն պահում է սովորական թաղի խուժանի պես: Չնայած, եթե մարդը 2006-ից մինչ օրս սովորում է համալսարանում, ենթադրելի է, որ նրան իրավական գիտելիքները դժվար են տրվում:

Ահա այսպիսի ապահով Հայաստան, ահա այսպիսի ավելի լավ Երեւան, որտեղ ավագանու անդամը նկարահանելու համար ծեծում է լրագրողին: Բայց ոչինչ, քիչ մնաց: Սրանք կատաղել են, որովհետեւ զգում են, ոչ թե գիտեն, այլ բնազդաբար զգում են՝ իրենց վերջը եկել է:

 

Ստորեւ ներկայացվելիք տեսանյութը մեր լրագրողն արել է միջադեպից հետո, երբ իրեն վերադարձրել էին ամբողջությամբ դատարկված տեսախցիկը: Ահա դեպքի բոլոր վկաներն ու հրահանգներ տվող Պապայանը: 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. Սա «Բարսելոնայում» իմ ամենավատ օրն էր’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության մասին’