‘Դանի Ալվես . Ֆուտբոլն ավելի ու ավելի է վերածվում մարմնավաճառության’

1298

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն այնքան էլ բարձր կարծիքի չէ ժամանակակից ֆուտբոլային աշխարհի մասին։ Ֆուտբոլիստն, ինչպես միշտ, չի փորձել դիվանագիտորեն մոտենալ հարցին և պարզ է արտահայտվել։

-Քանի որ ես ասում եմ որոշ բաներ, մարդիկ մտածում են, որ դա այն պատճառով է, որ ես այլ սոցիալական դրության մեջ եմ։ Նրանց թվում է, որ ես փողի համար եմ ֆուտբոլ խաղում, բայց դա այդպես չէ։ Ես խաղում եմ ֆուտբոլ, քանի որ սիրում եմ այն։ Երբ ավարտեմ կարիերաս, կաշխատեմ այլևս ոչինչ չլսել ֆուտբոլային աշխարհի մասին։

Այն անընդհատ ավելի ու ավելի է վերածվում մարմնավաճառության ու ինչ-որ բարդ բանի, ու անընդհատ ավելի քիչ են սկսում խոսել ֆուտբոլի մասին,-ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում  «Movistar +»-ը։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Բենիտեսը՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց’