Դաշնային խորհրդում չեն բացառում ԵՄ-ի հետ հարաբերությունների խզումը

426

Եվրոպայի խորհրդի և ՄԻԵԴ-ի հետ բանը հասել է լիակատար խզման, քանի որ այդ կառույցները դուրս են գալիս իրենց իրավասություններից և ներխուժում են Ռուսաստանի ներքին գործերի մեջ, նույնը տեղի կունենա նաև ԵՄ-ի հետ, եթե նրանք չվերադառնան իրենց սեփական սահմանները, իր Telegram-ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

«Եվրահանձնաժողովը վերլուծել է Պուտինի հրամանագիրը Ռուսաստանի գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ և ԵՄ երկրներին զգուշացրել է, որ այդ հրամանագիրը խախտում է Եվրամիության պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո»,- նշել է քաղաքական գործիչը։

Ըստ նրա, սակայն, իրականում «Եվրամիության պատժամիջոցներն են խախտում միջազգային իրավունքը, Ռուսաստանի ինքնիշխանությունը, և ի վերջո՝ Եվրամիության այն երկրների ինքնիշխանությունը, որոնք շահագրգռված են գազի հարցով համագործակցությունը պահպանելու Ռուսաստանի հետ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավուշօղլուի կարծիքով՝ Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն շուտով
Հաջորդ հոդվածըՔննչական մեկուսարան՝ գնապիտակները թռուցիկներով փոխարինելու համար