Քննչական մեկուսարան՝ գնապիտակները թռուցիկներով փոխարինելու համար

567

Պետերբուրգի դատարանը հինգժամյա փակ նիստից հետո մինչև հունիսի 1-ը քննչական մեկուսարան է ուղարկել նկարչուհի և «Бумага» պարբերականի նախկին աշխատակցուհի Սաշա Սկոչիլենկոյին։

Սկոչիլենկոն մեղադրվում է ռուսաստանյան զինված ուժերի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու մեջ։ Նրան մեղսագրվում է ՌԴ ՔՕ 207․3 հոդվածի 2 մասը՝ «քաղաքական թշնամանք» ծանրացնող դրդապատճառով։

Այդ հոդվածը, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում գաղութում, ուժի մեջ է մտել մարտի 4-ին։ Ռուսաստանի խորհրդարանը հապշտապ ընդունել էր ՔՕ լրացումները ռուսաստանյան ներխուժման մեկնարկից և պատերազմը լուսաբանող ԶԼՄ-ների զանգվածային արգելափակումից հետո։

Նկարչուհին ձերբակալվել է, երբ «Խաչմերուկ» («Перекресток») խանութում ապրանքների գնապիտակները փոխարինել է լրատվական ժապավեններից քաղված թռուցիկներով՝ Մարիուպոլում ռուսաստանցի զինվորականների գործողությունների մասին։

Սկոչիլենկոն ընդունել է թռուցիկներ տարածելու փաստը, սակայն մեղքը չի ընդունել և հերքել է, որ կեղծ տեղեկություններ է տարածում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴաշնային խորհրդում չեն բացառում ԵՄ-ի հետ հարաբերությունների խզումը
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Մեր պարտությունը մեզ չփոխեց. ԱլիքՄեդիա