‘Դավթաշենում զինամթերքի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ‘

4417

Երեւանի Դավթաշեն թաղամասում նախօրեին երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Քրեական գործ է հարուցվել ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով:

Պայթյունի հետեւանքով մահացած 32-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխված 20-ամյա Եփրեմյանի հորեղբայրն է:

Դեպքը տեղի է ունեցել Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում՝ օգոստոսի 2-ի երեկոյան: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

 


Նախորդ հոդվածը‘Փողը հոտ չունի. Վարչապետն առաջարկում է բիզնեսից աղբի հարկ գանձել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Ջերմուկը «մեգապոլիս» դարձնելու համար $2,5 մլն է հատկացնում’