‘Փողը հոտ չունի. Վարչապետն առաջարկում է բիզնեսից աղբի հարկ գանձել’

4495

Մարզերում բիզնեսից պետք է աղբի հարկ գանձել, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մարզերում տնտեսվարող ընկերությունների միայն 30 տոկոսն է աղբը հավաքելու պայմանագրեր կնքում, իսկ որոշ շրջաններում այդ ցուցանիշն ընդամենը 5 տոկոս է։
«Դա անթույլատրելի է, բոլորը պետք է նման պայմանագրեր կնքեն եւ պարտաճանաչ վճարումներ կատարեն։ Գրեթե ոչ մի մարզում աղբի հավաքման ծախսերը չեն ծածկվում եւ արտաքին լրավճարների կարիք ունեն։ Իսկ մարզեր կան, որտեղ աղբի հարկից գանձված գումարը ծածկում է դրա հավաքագրման ծախսերի 25 տոկոսը։ Պետք է հետեւողականորեն գանձել հարկը եւ գանձել բոլորից»,- ասել է վարչապետը։

Նախորդ հոդվածը‘Պուտինի գրանտն ստացել է Մեդվեդևի դեմ «մահափորձի» լուրի համար դատապարտվածը’
Հաջորդ հոդվածը‘Դավթաշենում զինամթերքի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ‘