‘Դավիդ Լուիզը բացատրել է իր արարքի պատճառը’

923

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը իր ընկերներին խոստովանել է, որ Անգլիայի Պրեմիեր-լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի (1:0) վերջում մրցակցի պաշտպան Ռաֆայելի կողմից կանոնները խախտելու հետո ծիծաղել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վրա, որոնք փորձել են նրա նյարդերի հետ խաղալ, այլ ոչ թե` Ռաֆայելին կարմի քարտ ցույց տալու վրա:

Ֆուտբոլիստը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ տաքարյուն երկրպագուներ իր հասցեին սկսել են վանկարկել «Sideshow Bob»` նկատի ունենալով «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոսին, եւ այլ վիրավորական արտահայտություններ, որոնք էլ իր մոտ ժպիտ են առաջացրել:

Նախորդ հոդվածը‘Հանձնաժողովի նախագահը ընտրողներին. Անասուն, տականք, եզ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Պաղ հետքերով հետաքննություն Երևանում’