‘Հանձնաժողովի նախագահը ընտրողներին. Անասուն, տականք, եզ (տեսանյութ)’

3218

Հանրապետականի օգտին քվեարկված քվեաթերթիկների մոտ կեսը 2 /08 տեղամասում երկծալ են։

Թիվ 9 /18 տեղամասում երկծալ քվեաթերթիկն, ընդհակառակը, ոչ մեկի օգտին չէր։ Հանձնաժողովի մաստակ ծամող նախագահին դա դուր չի գալիս եւ նա օգտագործում է փողոցային բառապաշար։

Ինչպես պարզվեց, ընտրողը ժպիտներ է նկարել քվեաթերթիկի վրա, դրանով անվավեր դարձնելով այն։ Սակայն հիշյալ ընտրողը միակը չէր, ով հանձնաժողովի նախագահ Արմենուհի Մանուկյանի այդ որակումներին արժանացավ.«Հիմար, անասուն, անվավեր, սաղիս ջնջել ա, անվավեր, անասուններին էդքան ասում ես, պտիչկեն սխալ ա»։

Տեղամասային հանձնաժողովի անդամների մի մասը հիացած է իր նախագահով։ Նա ծափահարությունների է արժանանում։

Մանրամասները «Ա1+»-ի տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի բոլոր պաշարները (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիզը բացատրել է իր արարքի պատճառը’