‘Դավիթ Բաբայան. Ադրբեջանական կողմը երեկ շտապօգնության մեքենա է ոչնչացրել’

1677

Ադրբեջանական կողմը երեկ հայկական շտապօգնության մեքենա է ոչնչացրել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել, նրանք դրսում էին և փորձում էին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել՝ վիրավորներին օգնել, և այդ պահին խոցել են», — աել է Բաբայանը։

ԼՂ նախագահի մամուլի խոսնակի պնդմամբ, ադրբեջանական կողմը դիտավորյալ է հարվածել շտապօգնության մեքենային։ «Անօդաչու թռչող սարքը եղել է այնտեղ, տվել է համապատասխան սիգնալը, և նրանք խփել են։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ դա շտապօգնության մեքենա է, բայց դիտավորյալ խփել են, հույս ունեին, որ այնտեղ կլինեն վիրավորներ և այլն, ավելի շատ զոհ կլինի։ Իրենք տեսնում էին, որ դա ռազմական մեքենա չէ, այն առանձնանում է իր տարբերանշանով, գույներով, և ոչ միայն հայերենով է գրված շտապօգնության մեքենա, այլև անգլերենով և ռուսերենով», — նշել է Բաբայանը։

 

Նախորդ հոդվածը‘Սահմանային գոտու հարյուրավոր բնակիչների տեղավորել են Լևոն Հայրապետյանի հյուրանոցներում’
Հաջորդ հոդվածը‘«Պանամյան փաստաթղթերը»՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքի մասին’