‘Դավիթ Հարությունյանի փոխարեն Էթիկայի հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը’

1149

ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ Էթիկայի հանձնաժողովից hետ է կանչել Դավիթ Հարությունյանին: Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլևս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը:

Օրենսդրական վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր ևս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը: Էթիկայի հանձնաժողովի նոր անդամները այսօր, թերևս կմասնակցեն հանձնաժողովի նիստին, ուր շարունակվում է 83-ի գործի քննությունը: Հանձնաժողովը հատուկ ընթացակարգով, մինչև շաբաթվա վերջ, ամեն օր նիստ է անելու 83 պատգամավորներին լսելու համար: Երեկ հրավիրված 17 պատգամավորներից ոչ ոք չի ներկայացել:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ադրբեջանցիների պահանջով «Գանձասարի» ֆուտբոլիստներին հյուրանոցի մի մասնաշենքից մյուսն են տեղափոխել’