‘Թուրքիայում ադրբեջանցիների պահանջով «Գանձասարի» ֆուտբոլիստներին հյուրանոցի մի մասնաշենքից մյուսն են տեղափոխել’

879

Ծովափնյա Անթալիայում ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար Թուրքիա ժամանած Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի անդամներին Limak Atlantis հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել տեղափոխել հյուրանոցի այլ մասնաշենք: Բանը նրանում է, որ նույն մասնաշենքում տեղավորված Ադրբեջանի «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները բողոքել են, որ եթե իրենց հարկադրեն հայերի հետ մնալ միևնույն շենքում, ապա իրենք կհրաժարվեն վճարել գիշերավարձը և կհեռանան: Այս մասին, «Արմենպրեսի» փոխանցմամբ հայտնում է azerisport.com լրատվական կայքը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանի փոխարեն Էթիկայի հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը’
Հաջորդ հոդվածը‘Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել’