‘Դավիթ Հարությունյան. ԵԽ-ն, Պաղեստինից և Հյուսիսային Կիպրոսից զատ՝ պետք է աշխատի նաև Լեռնային Ղարաբաղի հետ’

697

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԵԽԽՎ աշխատանքին, և այդ հարցը բարձրացվել է ԵԽԽՎ վերջին նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Չէ՞ որ Եվրոպան միայն աշխարհագրական միավորում չէ: Երբ մենք խոսում ենք   սառեցված հակամարտությունների մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ այդ հակամարտությունների գոտիներում մարդիկ են ապրում, և այդ տարածքները նույնպես Եվրոպայի անբաժան մասն են: Եվ, իհարկե, այդ մարդկանց հարկավոր է ներգրավել ԵԽԽՎ աշխատանքում: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղին», — Հարությունյանի խոսքերն է մեջբերում Արմինֆոն: Նրա ասելով, այդ հարցն իր ելույթում բարձրացրել է պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ինչպես նշել է Հարությունյանը, այդ կառույցի աշխատանքում ԼՂՀ ներկայացուցիչների ներգրավելու՝ հայկական կողմի պահանջը հիմնավորված է այն հանգամանքով, որ Եվրախորհուրդն արդեն ունի Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի հետ աշխատանքի փորձ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր հոգեթերապևտ. Հայաստանում դիտվում է սթրեսին առնչվող հոգեկան խանգարումների աճ’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Հաճախ եմ միջնորդագրերով հանդես գալիս’