‘Դավիթ Սարգսյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին ‘

839

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի  2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններից ազատ է արձակվել 278 դատապարտյալ’
Հաջորդ հոդվածը‘Գործարարը օֆշորի գործով դիմում է նորանշանակ գլխավոր դատախազին’