‘Գործարարը օֆշորի գործով դիմում է նորանշանակ գլխավոր դատախազին’

1043

Գործարար Փայլակ Հայրապետյանը նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանանին հորդորում է անմիջապես զբաղվել օֆշորի գործով՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանում ներգրավված:

«Գիտեք՝ 10 կամ 100 դոլար չէ, 11 միլիոն դոլարը տարել են, ու չկա: Ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, սրանց պատասխանները պետք է տրվեն: Շատ էլ որ վարչապետ է, թող կանչեն քննության: Կանչեք ասեք՝ ո՞ւր են գումարները: Վարչապետին ու Կճոյանին կանչեք քննության»,- ասում է Փայլակ Հայրապետյանը եւ շեշտում, որ ինքը պատրաստ է առերեսման:

«Երբ գնում էի Աշոտ Սուքիասյանի  տուն, վարչապետն ու Կճոյանն այնտեղ էին: Եկեղեցու երգչախումբն էլ (Կճոյանի) հետն էր. էլ թատրոն, էլ կինո, ամեն ինչ ցույց էին տալիս… Կճոյանը վանք չէր էլ գնում. առավոտից իրիկուն այնտեղ էր, ոնց որ Սուքիասյանի աշխատողը լիներ: Կճոյանի նկարն էլ՝ խաչը վերեւը, էդ տանը՝ պատին փակցված: Բա կանչեք քննեք, մի հատ հարց տվեք…»,- ասում է Հայրապետյանը:

Այս գործով նախորդ ամիս Հայաստանից քննչական խումբ է գործուղվել Կիպրոս: Փայլակ Հայրապետյանը, փոխանցելով քննիչի խոսքերը, նշում է, որ գործի հետ կապված տվյալներն արդեն ստացվել են. «Բայց քննիչն ասում է՝ դեռ պատրաստ չեն, տվել ենք թարգմանության: Ինչ թարգմանություն է, ինչ են ուզում ասած կամ թարգմանած լինել, չեմ հասկանում»:

Դեռ մեկ ամիս առաջ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, որ երբ Աշոտ Սուքիասյանին հարցրել է, թե ինչ է արել բանկից վերցրած փողը, վերջինս սկսել է թվարկել. «…Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել բանկին»: Քննիչն էլ, ըստ Հայրապետյանի, միայն երկու օր առաջ իր հարցադրմանն ի պատասխան ասել է, որ այդ դրվագով մոտ օրերս իրեն կհրավիրեն ոստիկանություն:

Ավելին

Նախորդ հոդվածը‘Դավիթ Սարգսյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Այն մասին, թե ինչպես էին Տիկոն, Արմենչիկը, Աշոտիկը, Հրուշիկն ու մնացած «իկ»-երը «կռիվ-կռիվ» խաղում’