‘Դավիթ Ֆահրադյանը մտադիր է Գինեսի նոր ռեկորդ սահմանել’

1007

Գինեսի եռակի ռեկորդակիր, մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը մտադիր Է աշխարհի եւս մեկ ռեկորդ սահմանել, եւ համապատասխան հայտն արդեն ուղարկվել Է Գինեսի ռեկորդների լոնդոնյան գրասենյակ: Ըստ «Արմենպրես» -ի, այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է Ֆահրադյանը:

Ֆահրադյանը, ով 2009, 2010 եւ 2011թթ. սահմանել Էր դեպի հետ ձեռքապտույտների Գինեսի 3 ռեկորդ՝ երկու ձեռքով 350 պտույտ դեպի հետ, մեկ ձեռքով 76 պտույտ դեպի հետ եւ երկու ձեռքով 670 պտույտ դեպի հետ, ասել է, որ այժմ ինքը մտադիր Է միանգամայն նոր, աշխարհում դեռեւս նախադեպ չունեցած ռեկորդ սահմանել՝ երկու ձեռքով, ուսերը ոլորված վիճակում, պտույտներ դեպի առաջ կատարել, ինչը նոր վարժություն կլինի: Առայժմ մարզումների ժամանակ ինքը 50-60 նման պտույտ Է կատարում,եւ դեռ հայտնի չԷ, թե այս ռեկորդի գրանցման համար ինչքան պտույտ պետք Է կատարի:

Նա նշել է, որ նոր ռեկորդ սահմանելու փորձի համար իրեն հրավիրել են Լոնդոն, բայց ինքը գերադասում է առայժմ իր այս փորձերը կատարել Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Հունաստանում ձերբակալվել է նեոնացիստական կուսակցության առաջնորդը’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվել է Գուրգեն Մարգարյանի հուշարձանը (ֆոտոշարք)’