‘Հունաստանում ձերբակալվել է նեոնացիստական կուսակցության առաջնորդը’

956

Այսօր առավոտյան Հունաստանում հանցախումբ ստեղծելու մեղադրանքով ձերբակալվել է «Ոսկե արշալույս» նեոնացիստական կուսակցության առաջնորդը, հաղորդում է հունական Kathimerini թերթը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը: Առաջնորդից բացի՝ ձերբակալվել է նաև կուսակցության պատգամավորներից մեկը, «Ոսկե արշալույսի» ևս հինգ պատգամավորների ձերբակալության օրդերներ են տրվել: Սպասվում է, որ կձերբակալվեն նաև կուսակցության այլ անդամներ:

«Ոսկե արշալույսը» համարվում է Հունաստանի թվով երրորդ հեղինակավոր կուսակցությունը: Նրա հեղինակությունը զգալիորեն աճեց երկարատև տնտեսական ճգնաժամի ֆոնին, 2012 թ. խորհրդարանական ընտրություններում նեոնացիստական կուսակցության օգտին քվեարկեց ընտրողների յոթ տոկոսը:

Ծայրահեղ աջերի նկատմամբ ոստիկանության ուշադրությունը սրվեց Աթենքում երաժիշտ Պավլոս Ֆիսասի սպանությունից հետո, ով ձախ հայացքների կրող էր: Այդ սպանությունը հակաֆաշիստական ցույցերի ալիք բարձրացրեց ողջ երկրում: Սպանության մեղադրանքով ձերբակալվեց «Ոսկե արշալույսի» անդամներից մեկը, թեպետ կուսակցությունը հերքում էր իր առնչությունը այդ սպանությանը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Ֆահրադյանը մտադիր է Գինեսի նոր ռեկորդ սահմանել’