Դատախազությունը հետաքրքված է Աբրամովիչի պորտուգալական քաղաքացիությամբ

402

Պորտուգալիայի դատախազությունը երեքշաբթի հայտարարել է ռուսաստանցի միլիարդատեր, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին քաղաքացիություն տրամադրելու փաստով հետաքննություն սկսելու մասին։

Գործարարը պորտուգալական քաղաքացիություն է ստացել անցյալ տարվա ապրիլին, հրեա-սեֆարդների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրենքի հիման վրա, որոնք Պիրենեյան թերակղզուց արտաքսվել են միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակներում։

Անցյալ շաբաթ այդ առիթով հետաքննություն է սկսել Պորտուգալիայի գրանցման և նոտարիատի ինստիտուտը։ Երկրի արդարադատության նախարարությունն այն ժամանակ հայտարարել է, թե նման հետաքննությունները սովորական գործընթաց են այն դեպքերում, երբ տեղեկություններ կան ինչ-որ պրոցեդուրային խախտումների մասին։

Աբրամովիչի ներկայացուցիչը Reuters-ին տեղեկացրել է, որ գործարարը ողջունում է ցանկացած ստուգում, «որովհետև դրանք միայն կապացուցեն, որ քաղաքացիությունը ստացվել է բոլոր կանոնների համաձայն»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆազարբաևը տեսաուղերձ է հրապարակել
Հաջորդ հոդվածըAusOpen. Ռաֆայել Նադալը դուրս եկավ երրորդ շրջան