‘Դատավորները Կ. Անդրեասյանին են վերադարձրել ՄԻՊ զեկույցը’

1239

ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի շարք դատավորներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին վերադարձրել են Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը: 

«ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը որոշ դատավորիների ուղարկել էր իր հրապարակած «ՍԵՆՍԱՑԻՈՆ» արտահերթ զեկույցը: Ինձ անձամբ էր հանձնել: Բոլոր այն դատավորները, ովքեր ստացել էին նշված զեկույցը, դրան են կցել Դատավորների միության խորհրդի հայտնի հայտարարությունը  և վերադարձրել են ՄԻՊ-ին: Ես ևս վերադարձրել եմ»,- ասվում է գրառման մեջ:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Փլեյ-օֆֆում» առանց «Նապոլի», «Արսենալ» կամ «Բորուսիայի»’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական վարկ` Վրաստանի հետ նոր էլեկտրահաղորդակցության գծի շինարարության համար’