‘Գերմանական վարկ` Վրաստանի հետ նոր էլեկտրահաղորդակցության գծի շինարարության համար’

760

 

Խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում վավերացնել է  Գերմանիայի հետ «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանի խոսքերով, համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում: Նախատեսվում է, որ արտոնյալ վարկերն ու դրամաշնորհները ՀՀ կառավարությունը կներգրավի գերմանական KfW բանկի միջոցով, մի շարք ծրագրերի իրականացման նպատակով: Նախատեսվում է 75 մլն. եվրո հատկացնել Հայաստանի և Վրաստանի միջև բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության գծերի շինարարությանը: Դրանով Հայաստանը հնարավորություն կստանա Վրաստանի էներգահամակարգի միջոցով այլ պետություններին վաճառել, ինչպես նաև գնել էլեկտրաէներգիա:

18.5 մլն.եվրոն կհատկացվի Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացիոն կառավարման առաջին փուլին: Նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի արդիականացում, ինչը կբերի սպառվող էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմանը:

Ըստ համաձայնագրի, նմախատեսվում է 15 մլն.եվրո հատկացնել հայ-վրացական «Առաջնահերթ ոլորտների կայուն տնտեսական զարգացում» հիմնադրամին: Նույն ծրագրի շրջանակներում կհատկացվի 750 հազ,եվրոյի դրամաշնորհ, նախատեսված ծրագրերի օժանդակ միջոցառումների նպատակով: Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի նաև 2 մլն.եվրո գումարի դրամաշնորհ, վերականգնվող էներգետիկայի ծրագրի երրորդ փուլի իրականացման հետ կապված նախնական միջոցառումներին: Վերջապես, հայկական կողմը կստանա նաև 1.5 մլն.եվրո գոմարի դրամաշնորհ, համայնքային ենթակառուցվբածքների զարգացման ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում նախատեսվող միջոցառումների իրականացման համար: 

Նախորդ հոդվածը‘Դատավորները Կ. Անդրեասյանին են վերադարձրել ՄԻՊ զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ներքին պարտքը երրորդ եռամսյակում աճել է 2,7%-ով’