‘Դատավոր Գագիկ Պողոսյանի ֆոկուսը. Մամուլ’

1566

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով 14 տա­րվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հա­կոբյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա՝ ինքը դատավճռի հրա­պարակումից հետո այցելել է ՔԿՀ-ում գտնվող ամուսնուն, և Խաչատուրն իրեն ասել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա­վասության դատարանի կայացրած վճռի մեջ սխալ կա:

«Այնտեղ գրված է, թե Խա­չատուրն իր մեղքն ամբողջությամբ ըն­դունել է: Բայց նման բան չկա: Խաչա­տուրը բազմիցս է հայտարարել, որ իր մեղքը մասնակի է ընդունել: Ինչո՞ւ են նման բան արել, մենք ոչինչ չենք հաս­կանում, այս ի՞նչ են ուզում անել: Խաչա­տուրը ևս շատ զարմացած Էր»,- պատ­մել է դատապարտյալի կինը: Թերթը հավելում է, որ այս գործով դատավորը Գագիկ Պողոսյանն էր, հետևաբար՝ մեղադրանքի սլաքն ուղղված է դեպի նրան:

Նախորդ հոդվածը‘Ձվեր ու պոմիդորներ՝ Փոստանջյանի ուղղությամբ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ասոցացրեք մեզ, թեկուզ ոչ խորը և համապարփակ’