‘Դատարանը արգելել է Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ’

1161

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Կոմիտաս 5ա,3 և 7 շենքերի բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և արգելել է «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ: Այդ մասին forums.amի հետ զրույցում տեղեկացրել է Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Գոհար Սահակյանը: Բնակիչները դատարանի որոշումը ստացել են այսօր:

Մի ուշագրավ զուգադիպություն. այսօր առավոտյան աշխատանքից ազատել են Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանին, ով հայտնի էր, որպես այդ ակցիաները խոչընդոտող և այդ տարածքի բողոքող բնակիչների ու ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկան: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Վերլուծի՛ր ՀՀԿ-ի արձագանքները’
Հաջորդ հոդվածը‘Աշտարակում ծննդյան արարողությունը ավարտվել է երկու մարդու սպանությամբ’